Զելենսկին Իսրայելի վարչապետին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Պուտինի հետ բանակցություններում
copy image url

Զելենսկին Իսրայելի վարչապետին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Պուտինի հետ բանակցություններում

Արտաքին 3 տարի առաջ - 13:23 26-02-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Սակայն, տեղեկատվական-բացատրական աշխատաքին ծանոթ անձն ասել է, որ պարզ չէ, թե արդյոք Բենեթը կմիջամտի»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Յաիր Լապիդը հայտարարել էր, որ Երուսաղեմը դատապարտում է «Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա»։ Նրա խոսքով, դա «միջազգային իրավակարգի խախտում է»։

Փետրվարի 25-ին Զելենսկին Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մինչ այդ Գերագույն ռադայի պատգամավորները Ուկրաինայի նախագահին կոչ էին արել «անհապաղ» բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։

Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր Վլադիմիր Պուտինի դեմ կոալիցիա ստեղծելու մասին։ Նա համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել հակառուսական պատժամիջոցներ մտցնել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։