Ռուսաստանի ֆոնդային շուկան փլուզվել է՝ Դոնբասում էսկալացիայի պատճառով
copy image url

Ռուսաստանի ֆոնդային շուկան փլուզվել է՝ Դոնբասում էսկալացիայի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 18:11 21-02-2022
Առևտրի ընթացքում Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է մինչև 3103,34 կետ, այսինքն՝ նախորդ փակման համեմատ ավելի քան 8,5 տոկոսով։ Ռուսաստանի ֆոնդային շուկայի ինդեքսը նվազել է մինչև 1251,61 կետ՝ ավելի քան 10 տոկոսով։

Երկու ինդեքսներն էլ հասել են 2020 թվականի նվազագույն մակարդակի. այս մասին են վկայում առևտրի տվյալները։

Փորձագետների կարծիքով՝ այս միտումը բացատրվում է Դոնբասում իրավիճակի սրմամբ։