Նյու Յորքի ֆոնդային բորսան և Nasdaq-ը դադարեցնում են ռուսական ընկերությունների բաժնետոմսերի առևտուրը
copy image url

Նյու Յորքի ֆոնդային բորսան և Nasdaq-ը դադարեցնում են ռուսական ընկերությունների բաժնետոմսերի առևտուրը

Արտաքին 3 տարի առաջ - 21:29 01-03-2022
Երկուշաբթի օրը Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE) և Nasdaq-ը դադարեցրել են ռուսական ընկերությունների բաժնետոմսերի առևտուրը: Արգելքի տակ են հայտնվել Yandex, Ozon, MTS և այլ ընկերություններ։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության Telegram-ին։
Բորսայի ներկայացուցիչները նշում են, որ այս գործողությունը ժամանակավոր է, մինչ բորսաների կարգավորիչները ուսումնասիրում են Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները։ Նյու Յորքի ֆոնդային բորսան դադարեցրել է Mechel, Cyana և MTS ընկերությունների արժեթղթերի առևտուրը։ Nasdaq-ում դադարեցվել է Yandex-ի և Ozone-ի բաժնետոմսերի առևտուրը։

Ամենից շատ դիտված