Չինաստանում խոսել են մթերքների մասին, որոնք ցանկալի չէ պահել սառնարանում
copy image url

Չինաստանում խոսել են մթերքների մասին, որոնք ցանկալի չէ պահել սառնարանում

Արտաքին 3 տարի առաջ - 12:16 19-02-2022
Չինական WeChat կայքում հոդված է հայտնվել, որում խոսվում է մթերքների մասին, որոնք չի կարելի պահել սառնարանում։ Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սառնարանը պահարան չէ, և չի կարելի ամեն ինչ այնտեղ պահել:

Սառնարանում չի կարելի պահել համեմունքները. դրանք խոնավանում են՝ կորցնելով համային հատկանիշները և տոքսիններ են արտադրում, որոնք բացասաբար են ազդում լյարդի վրա։

Սառնարանում խորհուրդ չի տրվում պահել նաև արևադարձային մրգերը։ Դրանց պահպանման ժամկետը չի երկարաձգվում, մրգերը նույնքան արագ փչանում են և, միևնույն ժամանակ, արտադրում նույն վնասակար տոքսինները։