Հնդկաստանում մահացել է «Ջիմի, Ջիմի, աչա, աչա․․» հայտնի երգի հեղինակը
copy image url

Հնդկաստանում մահացել է «Ջիմի, Ջիմի, աչա, աչա․․» հայտնի երգի հեղինակը

Ավելին 3 տարի առաջ - 21:58 16-02-2022
Մումբայի կլինիկաներից մեկում 70 տարեկան հասակում մահացել է հնդիկ կոմպոզիտոր և երգիչ Բապի Լահիրին։ Այս մասին գրում է Indian Express-ը՝ վկայակոչելով կլինիկայի տնօրեն Դիպակ Նամջոշիի հայտարարությունը։
«Հունվարին Բապի Լահիրին բերվել է կլինիկա վարակով և քնի օբստրուկտիվ ապնոե համախտանիշով: Նա 29 օր հոսպիտալացվել է, այդ թվում 18 օրը՝ վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է բժիշկը։
Փետրվարի 14-ին Լահիրին դուրս է գրվել, սակայն շուտով նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է։ Նրան կրկին շտապ հոսպիտալացրել են։ Երգիչը ծանր վիճակում է եղել, բժիշկները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն ի վերջո փետրվարի 15-ին նա մահացել է։
Բապի Լահիրին (իսկական անունը՝ Ալոքեշ Լահիրի) ծնվել է 1952 թվականին Կալկաթայում։ Նա ձայնագրել է բազմաթիվ դիսկո- հիթեր Բոլիվուդում, այդ թվում՝ հանրաճանաչ «Դիսկո պարողը» (1982), «Պարիր, պարիր» (1987), «Կոմանդոս» (1988) և այլ ֆիլմերի համար։ Այդ թվում նա «Ջիմի, Ջիմի, աչա, աչա» հիթի համահեղինակն է։ Բացի այդ, Լահիրին նկարահանվել է ավելի քան 400 ֆիլմերում։