Պուտինն արձագանքել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու կոչին
copy image url

Պուտինն արձագանքել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու կոչին

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 15-02-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն ինչ՝ Դոնբասի խնդիրները լուծելու համար՝ մեկնաբանելով Պետդումայի՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու դիմումը։ Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում։

«Ես ելնելու եմ նրանից, որ մենք պետք է ամեն ինչ անենք Դոնբասի խնդիրները լուծելու համար, առաջին հերթին՝ ելնելով մինսկյան համաձայնագրերի չիրացված հնարավորություններից»,- ասել է Պուտինը։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլերը, Ռուսաստանի կողմից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների հնարավոր ճանաչումը կխախտի մինսկյան պայմանավորվածությունները և կդառնա քաղաքական աղետ։