Քանյե Ուեսթը բաժանվել է Ջուլյա Ֆոքսից և նոր սեր է գտել
copy image url

Քանյե Ուեսթը բաժանվել է Ջուլյա Ֆոքսից և նոր սեր է գտել

Ավելին 3 տարի առաջ - 20:29 15-02-2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խզել է հարաբերությունները դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։ Այս մասին գրում է TMZ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
«Ջուլիան և Քանյեն մնում են լավ ընկերներ և գործընկերներ, բայց նրանք այլևս միասին չեն»,- ասել է դերասանուհու ներկայացուցիչը։
Ինսայդերը նաև նշել է, որ Ֆոքսը չի տխրել բաժանությունից, քանի որ կարծում է, որ այս հարաբերությունները մեծացրել են իր հանրաճանաչությունը:
Բացի այդ, լրատվամիջոցները գրում են, որ ռեփերն արդեն սկսել է հանդիպել Instagram-ի մոդել Չեյնի Ջոնսի հետ, ում արտաքնով համեմատում են Քիմի հետ։

Ֆոտոշարք