Գերմանիայի կանցլեր Շոլցը հրաժարվել է ռուս բժիշկներին հանձնել իր ՊՇՌ թեստը
copy image url

Գերմանիայի կանցլեր Շոլցը հրաժարվել է ռուս բժիշկներին հանձնել իր ՊՇՌ թեստը

Արտաքին 3 տարի առաջ - 14:38 15-02-2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հրաժարվել է հանձնել կորոնավիրուսի ռուսական թեստ։ Արդյունքում նրանից COVID-19-ի թեստ է վերցրել Գերմանիայի դեսպանատան բժիշկը։

Ինչպես գրում է Bild-ը, մինչ ժամանումը ռուսական կողմը Շոլցի պատվիրակությունից իբր պահանջել է հանձնել երեք ՊՇՌ թեստ մեկնելուց չորս օր առաջ։ Վերջինը պետք է հանձնեին թռիչքից 24 ժամ առաջ։ Իսկ ևս մեկը՝ արդեն Մոսկվայում։

Փետրվարի 15-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվեն բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։

Ամենից շատ դիտված