Մելաձեի շնորհավորանքը Վերա Բրեժնևային մեծ ոգևորություն է առաջացրել երկրպագուների մոտ

Ավելին 3 տարի առաջ - 20:10 14-02-2022

«Salute, Vera!» երգի նոր տարբերակը, որով կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն շնորհավորել է կնոջը՝ Վերա Բրեժնևային՝ ծննդյան 40-ամյակի կապակցությամբ, այնպիսի hհիացմունք է առաջացրել երկրպագուների մոտ, որ Meladze Music պրոդյուսերական կենտրոնն այն թողարկել է առանձին՝ Սուրբ Վալենտինի օրվա առիթով։
Մելաձեի ամենահայտնի հիթերից մեկի նոր կատարումը առաջին անգամ հնչել է փետրվարի սկզբին Կիևում, որտեղ Վերա Բրեժնևան հարազատների և ընկերների հետ նշել է իր տարեդարձը։
Տեսանյութը, որտեղ կոմպոզիտորը դաշնամուրով կատարում է երգը, մի քանի ժամում հավաքել է մոտ հինգ միլիոն դիտում։ Սիրված կնոջ համար անակնկալը վերածվել է վերածնված երգի լիարժեք պրեմիերայի։

Ամենից շատ դիտված