Քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձելու են մեղավորներ նշանակել, կեղծիքի մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ. Փաստ
copy image url

Քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձելու են մեղավորներ նշանակել, կեղծիքի մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:33 12-02-2022

Նախօրեին իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ընդդիմությունը մասնավորաբար նշել է, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։Այս մասին փետրվարի 12-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղու կատարելով տարածված հայտարարությանը․

«Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը: Իսկ ի՞նչ կարծիք ունեն անկախ փորձագետները»:

«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշել է, որ իշխանությունների կողմից նման հանձնաժողով ստեղծելու նպատակը մեկն է: «Այդ հանձնաժողովի ստեղծումը իրենցից մեղքը հանելու և մեղքն ուրիշի վրա բարդելու նպատակ ունի: Այսինքն, իրենք փորձելու են մեղավորներ նշանակել՝ ի դեմս բանակի, ի դեմս Արցախի ղեկավարության, նաև պետականակենտրոն ուժերի, նախորդ իշխանությունների և Ռուսաստանի: Այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն ընդամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնելն է լինելու, ինչպես նաև ինչ-որ կեղծիքի, մանիպուլ յացիաների շատ մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ. «Մենք ամեն ինչ արել ենք, բայց չենք կարողացել, պատճառն այն է, որ….»:

Եվ հենց այս հատվածից սկսած արդեն մեղավորների ցանկը գնալու է: Այդ հանձնաժողովը, մեծ հաշվով, ստեղծվում է սեփական կերպարը մաքրելու նպատակով»,- ասել է Ջամալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում