Ցանցում կադրեր են հայտնվել հայտնի բրիտանացի երգչուհի Ադելի մասնակցությամբ, որը հայտնվել է լոնդոնյան հայտնի Heaven գեյ ակումբում։ Տեսանյութերը հրապարակվել են Instagram-ի cham_x_adele մականունով էջում ։
Գրառման մեջ ասվում է, որ աստղը լուսանկարվել է փետրվարի 10-ին Գրեհեմ Նորթոնի շոուից հետո, որտեղ խոսվում էր Brit Awards 2022-ում նրա հաղթանակի մասին:
Կադրերում երևում է, թե ինչպես է 33-ամյա երգչուհին զվարճանում, պարում ընկերների և մերկապարուհիների հետ, ինչպես նաև պտտվում ձողի վրա: