Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։Այս մասին փետրվարի 10-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով, նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Վ․ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ինքը նման խոսակցություններից տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Իսկ եթե լինի, կհամաձայնե՞ք՝ հարցրել է «Հրապարակի» թղթակիցը, Գրիգորյանն ասել է, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել։