Բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերում առկա են մի շարք խնդիրներ. առողջապահության փոխնախարար

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:48 14-06-2022
Աժ քառօրյա նստաշրջանում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն կատերելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցող առողջապահությոան նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ասաց, որ ՀՀ-ն 2015 թվականից միացել է ԵԱՏՄ շրջանակներում միացել է բժշկական արտադրատեսակների միանական շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրին։

«2014 թվականին ԵԱՏՄ շրջանակներում համաձայնագրով որդեգրվել է ԵԱՏՄ տարածքում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական մոտեցում, իսկ համաձայնագրի շրջանակներում սկիզբ է դրվել միջպետական խմբի աշխատանքների, որոնց արդյունքում ԵԱՏՄ հանձնաժողովի շրջանակներում մշակվել են բժշկական արտադրատեսակների շրջանառությունը համակարգող ավելի քան 25 ակտեր․ հանձնաժողովի խորհրդի և կոլեգիայի որոշումն է, ինչպես նաև կոլեգիայի հանձնարարականներ»։

Համաձայնագրին միացած երկրների համար այս ակտերը պարտադիր բնույթ են ստացել 2022 թվականի հունվարի մեկից, իսկ մինչ այդ առաջնորդվել են ազգային օրենսդրությամբ։

ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերում առկա են չկանոնակարգված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ոլորտի կարգավորման իրականացմանը։

Նազարյանի խոսքով՝ խոչընդոտներով պայմանավորված՝ ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորում գործնականում չի իրականացվել, այս իսկ պատճառով բժշկական արտադրատեսակների շրջանառության և ԵԱՏՄ որդեգրած քաղաքականության նպատակով մշակվել և ներկայացվել է սույն օրենքի նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում