Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
copy image url

Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Ներքին 3 տարի առաջ - 12:53 05-02-2022

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: