Ում  կառաջադրի ընդդիմությունը՝ որպես նախագահի թեկնածու․  Հրապարակ
copy image url

Ում կառաջադրի ընդդիմությունը՝ որպես նախագահի թեկնածու․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 10:00 05-02-2022

«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում անդրադարձել է Հանրապետության նախագահի պաշտոնում ընդդիմության հնարավոր թեկնածոի թեմային։ Թերթի աղբյուրն ասել է, որ ընդդիմությունը, որպես հնարավոր թեկնածուի, մեծ թվով անձանց անուններ է քննարկել․

« Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարևորությունը և հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։ Ապա ևս 2 թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները»,- գրել է Հրապարակը՝ նշելով, որ Արա Սահակյանի թեկնածությունն է դրական դիտվել, քանի որ Վահագն Խաչատրյանին նա լավ մրցակից կարող էր լինել․ 2-ն էլ Տեր- Պետրոսյանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ կենսագրություն ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցրած, Սահակյանը՝ նաև ինտելեկտուալ և ինտիլիգետն մարդու կերպար։