Սերժ Սարգսյանը Փաշինյանի և այլ պաշտոնյաների վարկանիշը չափելու պատվեր է տվել․ Հրապարակ
copy image url

Սերժ Սարգսյանը Փաշինյանի և այլ պաշտոնյաների վարկանիշը չափելու պատվեր է տվել․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 09:33 05-02-2022

«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հանրային կարծիքի ուսումնասիրություն է պատվիրել՝ կապված հանրության շրջանում Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների վարկանիշի հետ։ Թերթը գրում է․ « Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ անձինք պատմում են, որ պատկերը բավականին որգևորիչ է եղել ընդդիմության համար։ Համաձայն այդ հարցումների՝ չնայած անհատ գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ էլի ունի գործող վարչապետ Փաշինյանը, սակայն այն էականորեն անկում է ապրել, և այս պահին 20-25 տոկոսի սահմաններում է և նվազելու միտում ունի»,- գրում է «Հրապարակը»՝ հավելելով, որ ՀՀԿ-ից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը։ Նյութը ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ձեզ գուցե հետաքրքրի