Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիի ոչնչացման ԱՄՆ-ի հատուկ գործողության ժամանակ վնասված ամերիկյան բանակի ուղղաթիռը պայթեցրել են իրենք՝ զինվորականները։ Այս մասին մամուլին հաղորդել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Ինչպես ընդգծել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյան, պայթեցված ուղղաթիռը հատուկ գործողության ընթացքում ԱՄՆ բանակի կրած միակ կորուստն է։ Ուղղաթիռի մեխանիկական վնասվածքի պատճառով հրամանատարությունն այն ոչնչացնելու որոշում է ընդունել։