Ուկրաինայի հատուկ ծառայությունները մեկ տոննա ամոնիումի նիտրատով ֆուգաս են պայթեցրել. ՌԴ ՊՆ
copy image url

Ուկրաինայի հատուկ ծառայությունները մեկ տոննա ամոնիումի նիտրատով ֆուգաս են պայթեցրել. ՌԴ ՊՆ

Արտաքին 2 տարի առաջ - 21:35 16-05-2022
Ուկրաինայի հատուկ ծառայությունները Մազանովկայի մոտ պայթեցրել են մինչև մեկ տոննա ամոնիումի նիտրատով ֆուգաս (ականառումբ): Պայթյունի արդյունքում մոտ 1 կմ բարձրությամբ թունավոր ամպ է առաջացել, որը շարժվել է դեպի Կրամատորսկ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։

«Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքների պրակտիկան՝ մեղադրելու ռուսական զինված ուժերին իբր թունավոր նյութեր օգտագործելու մեջ: Այսօր՝ ժամը 13:35-ին, Մազանովկա գյուղից մեկուկես կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող ֆերմայում ուկրաինական հատուկ ծառայությունները պայթեցրել են մինչև մեկ տոննա ամոնիումի նիտրատով ֆուգաս»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Ամենից շատ դիտված