Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է նորաձևության ցուցադրություն կազմակերպել Skid Row Fashion Week ապրանքանիշի համար, որի հետ աշխատում է նոր համագործակցության վրա՝ անօթևանների մասնակցությամբ։
Ինչպես TMZ-ի հետ զրույցում պատմե է բրենդի հիմնադիր Դեյվիդ Սաբաստիանը, ընկերությունն իր եկամտի մի մասը նվիրաբերում է Լոս Անջելեսի Սքիդ Ռոու շրջանի աղքատներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում անօթևաններին:
Քանյե Ուեսթի հետ համագործակցության ողջ հասույթը կուղղվի անօթևաններին օգնելուն։
Հեղինակները հավաքածուն կներկայացնեն փետրվարի 22-ին։ Նորաձևության ցուցադրությանը կմասնակցեն անօթևան մարդիկ, որոնք աշխատում են Skid Row Fashion Week ֆաբրիկայում: