Դուբայում փակվել է աշխարհի ամենամեծ դիտանիվը
copy image url

Դուբայում փակվել է աշխարհի ամենամեծ դիտանիվը

Ավելին 3 տարի առաջ - 22:40 23-01-2022

Դուբայում որոշել են փակել աշխարհի ամենաբարձր դիտանիվը, հայտնում է Khaleej Times-ը։

Զբոսաշրջային վայրը փակվել է անբարենպաստ եղանակային պայմանների և ուժեղ քամու պատճառով՝ այցելուների անվտանգության համար:

«Վատ եղանակի և ուժեղ քամիների պատճառով մեզ տեղեկացվել է, որ այսօր «Ain Dubai»-ն անվտանգ չէ: Ինչպես միշտ, մեր առաջնահերթությունը մեր հյուրերի առողջությունն ու անվտանգությունն է և նրանց անվտանգ և հաճելի ուղևորություն ապահովելը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, Dubai Eye-ը (Դուբայի աչքը) աշխարհի ամենաբարձր դիտանիվն է, որը գտնվում է Դուբայի Երկնագույն ջրի կղզում (ԱՄԷ): Անիվը գտնվում է արհեստական ​​Bluewater կղզում։

Ամենից շատ դիտված