Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում ծեծի է ենթարկել երկրպագուին
copy image url

Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում ծեծի է ենթարկել երկրպագուին

Արտաքին 3 տարի առաջ - 11:52 14-01-2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ծեծի է ենթարկել երկրպագուին, որը ինքնագիր է խնդրել և լուսանկարել է նրան։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, Լոս Անջելեսում, գրում է Mash Telegram-ալիքը։

Ըստ Mash-ի, երաժշտին դուր չի եկել, որ երկրպագուն սկսել է լուսանկարել իրեն։ Քանյեն նախ հրել է, ապա հարվածել տղամարդու գլխին ու պարանոցին։ Միջադեպից հետո տուժածը պառկած է եղել ասֆալտի վրա։

Արտիստի զարմուհին փորձել է հանգստացնել նրան, սակայն կատաղած ռեփերը սկսել է բղավել հարազատի վրա:

«Ինչու՞ նա արեց դա: Ի՞նչ է պատահել նրան»,- զարմացել է միջադեպի ականատեսը։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, Ուեսթին կարող է սպառնալ մինչև 6 ամսվա ազատազրկում։

Ամենից շատ դիտված