Քիմ Քարդաշյանն ընկերոջ հետ Բահամյան կղզիներում է
copy image url

Քիմ Քարդաշյանն ընկերոջ հետ Բահամյան կղզիներում է

Ավելին 3 տարի առաջ - 21:25 04-01-2022

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ կատակերգու Փիթ Դևիդսոնի սիրավեպը շարունակում է բուռն զարգանալ։ Զույգը ռոմանտիկ ճամփորդության է մեկնել Բահամյան կղզիներ։ Նրանց միասին լուսանկարել են մասնավոր ինքնաթիռով մեկնելիս։

Քիմը երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ Փիթը՝ Նյու Յորքում, ուր նկարահանվում է «Saturday Night Live» շոուում։ Այդ պատճառով նրանք մշտապես տեղափոխվում են՝ միասին ժամանակ անցկացնելու համար։

Հոկտեմբերի վերջին առաջին անգամ լուրեր տարածվեցին, որ Քիմն ու Փիթը սիրային հարաբերություններ ունեն։ Դևիդսոնին ու Քարդաշյանին նկատել էին Հարավային Կարոլինա նահանգում՝ զվարճանքի այգում ձեռք ձեռքի բռնած։ Ավելի ուշ Քարդաշյանը հայտնվել է SNL-ի սքեթչում, որում համբուրվել է Դևիդսոնի հետ։

Ֆոտոշարք