Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել
copy image url

Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

Արտաքին 3 տարի առաջ - 11:06 03-01-2022

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել։

«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիև Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քարվաճառի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի վրա և վիրավորվել։ Էյնիևին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», — ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։