Ադրբեջանցի զինծառայողն Արցախի օկուպացված տարածքում պայթել է ականի վրա
copy image url

Ադրբեջանցի զինծառայողն Արցախի օկուպացված տարածքում պայթել է ականի վրա

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:26 07-11-2022
Արցախի Հանրապետության` Բաքվի կողմից օկուպացված տարածքներում հերթական ադրբեջանցի զինծառայողն է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության զինծառայողը Արցախի օկուպացված տարածքում պայթել է ականի վրա` ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: Պայթյունի արդյունքում վերջինս ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե դեպքը Ադրբեջանի կողմից օկուպացված կոնկրետ որ շրջանում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված