Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
copy image url

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 17:59 02-01-2022

Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նոր տարվա առթիվ շնորհավորանքների փոխանակումից հետո Պուտինն ու Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության արդյունքները, վերահաստատել ՌԴ և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման հարցում տրամադրվածությունը:

Քննարկվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում` իրավիճակը Հարավային Կովկասում, սիրիական ու լիբիական կարգավորման հարցեր:

Ձեզ գուցե հետաքրքրի