Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
copy image url

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 19:45 23-06-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություն է վարել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը և Ալիևը վերահաստատել են իրենց նվիրվածությունը ռուս-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանը և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը 3,2 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ Ղարաբաղում ռազմական գործողութոյւններից հետո վերականգնողական աշխատանքների համար:

Ամենից շատ դիտված