Պուտինն ու Ռաիսին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
copy image url

Պուտինն ու Ռաիսին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Արտաքին 1 տարի առաջ - 17:30 16-10-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամադ Ջամշիդին:

Հաղորդվում է, որ Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է Գազայում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։

«Այս զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված