Արցախցի տղամարդը ռուս խաղաղապահների մոտ է. Գեղամ Ստեփանյան
copy image url

Արցախցի տղամարդը ռուս խաղաղապահների մոտ է. Գեղամ Ստեփանյան

Ներքին 3 տարի առաջ - 17:28 29-12-2021

Sputnik Արմենիան հայտնում է, որ մոլորված և ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող տարածքում հայտնված Արմեն Վերդյանը հիմա խաղաղապահների մոտ է։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- ասել է նա։