Քանյե Ուեսթը նոր տուն է գնել Քիմ Քարդաշյանի տան հարևանությամբ
copy image url

Քանյե Ուեսթը նոր տուն է գնել Քիմ Քարդաշյանի տան հարևանությամբ

Ավելին 3 տարի առաջ - 20:25 28-12-2021

Ռեփեր Քանյե Ուեսթը տուն է գնել Քիմ Քարդաշյանի առանձնատան կողքին, հայտնում է TMZ-ը։

Հավանաբար, ամուսնալուծության նախաշեմին երաժիշտը ծրագրում է այս կերպ իր համար հեշտացնել իրենց համատեղ չորս երեխաներին մեծացնելու գործը։

Առանձնատունն արժե 4,5 միլիոն դոլար և գտնվում է Քարդաշյանների տան դիմացի փողոցում։ Տունն ունի հինգ ննջասենյակ։

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել իր կյանքը որպես պաշտոնապես չամուսնացած կին՝ չնայած Քանյե Ուեսթի վերադարձի խնդրանքին, և արդեն համապատասխան փաստաթղթեր է տրամադրել դատավորին։