Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 78 մարդ
copy image url

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 78 մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 13:53 30-08-2021

Վրաստանում ևս 78 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 7329-ի:

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1915 նոր դեպք: Նախորդ օրը կատարվել է 21.411 թեստ, որից 9106-ը՝ ՊՇՌ թեստ, 12.305-ը՝ հակագենի արագ թեստեր:

Եվս 5929 հիվանդ ապաքինվել է: Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 545.033 է, ապաքինվածները՝ 488.661:

Ըստ կառավարական stopcov.ge պորտալի՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակն օրական կազմել է 8.94%, վերջին 14 օրերի ընթացքում՝ 10.44%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 10.04%:

Մեկ օրվա ընթացքում 17.670 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ընդհանուր առմամբ Վրաստանում օգտագործվել է 1.164.402 պատվաստանյութ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում