Նոր հակառեկորդ. Վրաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 հիվանդ
copy image url

Նոր հակառեկորդ. Վրաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 հիվանդ

Արտաքին 3 տարի առաջ - 12:01 02-09-2021

Եվս 81 հիվանդ մահացել է Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից: Սա հակահամաճարակային նոր ռեկորդ է ամբողջ համաճարակի համար: COVID-19-ից մահացածների թիվը հասել է 7563-ի:

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3.212 նոր դեպք: Նախորդ օրը կատարվել է 40.435 թեստ, որից 16.101-ը՝ ՊՇՌ թեստ, 24.334-ը՝ հակագենի արագ թեստ:

Եվս 5017 հիվանդ ապաքինվել է: Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 556.909 է, ապաքինվածները՝ 502.534:

Ըստ կառավարական stopcov.ge պորտալի՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակն օրական կազմել է 7.94%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.85%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 9.13%:

Մեկ օրվա ընթացքում 23.916 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ընդհանուր առմամբ Վրաստանում օգտագործվել է 1.235.386 պատվաստանյութ: