Վրաստանում ևս 46 հիվանդ է մահացել կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով։ COVID-19-ի զոհերի թիվը համավարակի ընթացքում հասել է 9788-ի։
Երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1942 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 22 847 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 9204, հակագենի արագ թեստեր՝ 13.643:
Ապաքինվել է ևս 2507 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 684.337 է, ապաքինվածներինը՝ 624.688:
Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը մեկ օրում կազմել է 8.5%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.05%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 9.04%։
Մեկ օրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1877 մարդ, Վրաստանում ընդհանուր առմամբ կիրառվել է 1950693 դեղաչափ պատվաստանյութ։