Երկու ճապոնացի ապրել են իրենց հոր մումիայի հետ՝ հանուն նրա թոշակի
copy image url

Երկու ճապոնացի ապրել են իրենց հոր մումիայի հետ՝ հանուն նրա թոշակի

Արտաքին 3 տարի առաջ - 11:18 25-12-2021

Երկու ճապոնացի հոր չորացած դիակի հետ ապրել են նույն տանը՝ հանուն նրա թոշակի, հաղորդում է REN TV-ն՝ հղում անելով Japan Today պարբերականին։

Միջադեպը տեղի է ունեցել ճապոնական Ակասի քաղաքում։ Սոցապահովության աշխատակիցն ահազանգել է, որ ամեն անգամ 80-ամյա թոշակառուին այցելելիս նրա երկու որդիները հայտարարել են, որ նա գնացել է զբոսանքի։ Քաղծառայողը դիմել է ոստիկանություն, և տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է տարեց տղամարդու մումիացված մնացորդները։

Պարզվել է, որ 49-ամյա Կազուհիտո Յամադան և նրա 42-ամյա եղբայրը՝ Տակուհիտոն, հոր թոշակը ստանալու համար չեն հայտարարել նրա մահվան մասին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի