2021 թվականին TikTok-ը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը
copy image url

2021 թվականին TikTok-ը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը

Ավելին 3 տարի առաջ - 23:36 23-12-2021

2021 թվականին TikTok-ը դարձել է աշխարհում ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը։ Այս մասին հայտնում է տրաֆիկին հետևող ամերիկյան Cloud Flare ընկերությունը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Google-ը: Երրորդ տեղում տրաֆիկի քանակով Facebook-ն է։

Ինչ վերաբերում է Instagram-ին, ապա այս տարի այն չի ընդգրկվել ամենաշատ այցելվողների տասնյակում։

Նշվում է, որ անցյալ տարի TikTok-ը չէր բարձրացել վարկանիշի յոթերորդ տեղից։