Տրանսգենդեր տղամարդը որդի է լույս աշխարհ բերել և քննադատել է բուժանձնակազմին «մայր» բառի համար
copy image url

Տրանսգենդեր տղամարդը որդի է լույս աշխարհ բերել և քննադատել է բուժանձնակազմին «մայր» բառի համար

Ավելին 3 տարի առաջ - 23:15 23-12-2021

Տրանսգենդեր տղամարդ Բենեթ Կասպար-Ուիլյամսը Լոս Անջելեսից, որը երեխա է լույս աշխարհ բերել, բողոքել է հիվանդանոցի անձնակազմի խտրական վերաբերմունքից։ Նրան դուր չի եկել, որ բժիշկներն ու բուժքույրերն իրեն «մայրիկ» են անվանել, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Բենեթն իր ինքնությունը գիտակցել է 2011 թվականին, իսկ երեք տարի անց սկսել է հորմոնալ դեղամիջոցներ ընդունել։ 2017 թվականին նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Մալիկի հետ։

2019 թվականին իրենց հարսանիքից հետո զույգը որոշել է երեխաներ ունենալ, իսկ Կասպար-Ուիլիամսը դադարեցրել է տեստոստերոնային հորմոնալ թերապիան՝ ձվարանների աշխատանքը պահպանելու համար: Նա նախկինում կրծքի հեռացման վիրահատության էր ենթարկվել, սակայն կարողացել է տանել հղիությունը։

Բենեթը հղիացել է բնական ճանապարհով, և 2020 թվականի հոկտեմբերին կեսարյան հատման միջոցով տղա է լույս աշխարհ բերել, որին Հադսոն են անվանել։

«Ես միշտ գիտեի, որ իմ մարմինը կարող է հղիանալ, բայց ես չէի ուզում դա անել, քանի դեռ չսովորեցի տարբերակել իմ մարմնի գործառույթները սեռի մասին ցանկացած պատկերացումից», - բացատրել է ամերիկացին:

Ֆոտոշարք