Չինաստանում դինոզավրի ամբողջական ձու է հայտնաբերվել՝ ներսում սաղմով
copy image url

Չինաստանում դինոզավրի ամբողջական ձու է հայտնաբերվել՝ ներսում սաղմով

Ավելին 3 տարի առաջ - 20:56 22-12-2021

Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի գիտնականները գիտական ​​աշխատանք են հրապարակել, որտեղ նկարագրել են հնէաբանների կողմից հայտնաբերված թերոպոդ դինոզավրի 72-66 միլիոն տարեկան ձուն։ Այս գտածոյի յուրահատկությունն այն է, որ սաղմի 27 սանտիմետրանոց կմախքը հիանալի պահպանված է բրածոում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։

Գտածոն հայտնաբերվել է Չինաստանի հարավում։

Գիտնականները նաև մեծ ուշադրություն են դարձրել սաղմի դիրքին․ ճիշտ ժամանակակից թռչունների ձագերի նման:

Պտուղը ստացել է «Yingliang baby» անունը։ Այն հայտնաբերվել է Գանչժոուի շրջանի կավճի ժամանակաշրջանի ապարներում։

Հնեաբանները հեշտությամբ պարզել են նրա տեսակը՝ ըստ իր բնորոշ երկարաձգված անատամ գանգի. դա օվիրապտորոզավրն է, որը փետրավոր թերոպոդ դինոզավրերի ներկայացուցիչն է և սերտորեն կապված է ժամանակակից թռչունների հետ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ գտածոն կօգնի պատասխանել դինոզավրերի աճի և վերարտադրության վերաբերյալ բազմաթիվ հարցերի։