Պեսկովը խոսել է Օսմանյան կայսրության վերականգնման մասին
copy image url

Պեսկովը խոսել է Օսմանյան կայսրության վերականգնման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 18-12-2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում չի համաձայնել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հնչեցրած կարծիքին, որ Թուրքիան ձգտում է նոր Օսմանյան կայսրություն տեղծել։

Նա նշել է, որ Թուրքիայի բնակիչների շրջանում տարածված է թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարը։

«Իսկապես, գոյություն ունի թյուրքական աշխարհի մշակութային, պատմական համայնք։ Միջին Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները՝ թաթարները, բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ. դա և՛ լեզվական, և՛ մշակութային պատմությունն է, և՛ ընդհանուր ավանդույթները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դրանում սարսափելի ոչինչ չկա:

Պեսկովը հավելել է, որ Թուրքիայում կան ազգայնական ուժեր, որոնք ցանկանում են մշակութային միասնությունը վերածել ինչ-որ ավելի մեծ բանի։ Նա ասել է, որ այդ մարդիկ հիպոթետիկ կայսրությունն անվանում են «Մեծ Թուրան»։ Սակայն, ըստ նրա, նրանք «այնքան էլ շատ չեն»։