Քանյե Ուեսթն անօթևան կդառնա և իր տները եկեղեցիների կվերածի
copy image url

Քանյե Ուեսթն անօթևան կդառնա և իր տները եկեղեցիների կվերածի

Ավելին 3 տարի առաջ - 21:52 16-12-2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (նույն ինքը՝ Ye-ն) մտադիր է իր տները եկեղեցիների վերածել։ Նա քննադատել է կապիտալիզմը և հայտարարել, որ մեկ տարուց անօթևան է դառնալու, գրում է Complex-ը։

«Մենք կապիտալիզմի իշխանության տակ ենք, և դա մեզ սպանում է։ Ժամանակն է դա փոխելու: Մեկ տարի հետո ես անօթևան կդառնամ. Ես պատրաստվում եմ իմ բոլոր տները վերածել եկեղեցիների»,- հայտարարել է Ուեսթը:

Երգիչը հավելել է, որ եկեղեցիները կդառնան անօթևանների ապաստարաններ, որտեղ միշտ սնունդ կլինի։ Ուեսթի խոսքով՝ ցանկացած մարդ կարող է այնտեղ գնալ օգնության համար։ Ռեփերը նաև խոստովանել է, որ երբեմն իրեն ճնշում է երկրպագուների չափից դուրս սերը։ Քանյեն իրեն պարտական ​​է զգում իր ունկնդիրների առջև, մինչդեռ ցանկանում է իր համար սեփական տարածք թողնել։