Մասկը դիմել է ջակուզիում «ժամանակ վատնող» Բեզոսին
copy image url

Մասկը դիմել է ջակուզիում «ժամանակ վատնող» Բեզոսին

Արտաքին 3 տարի առաջ - 12:40 16-12-2021

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը դիմել է տիեզերական արդյունաբերության ոլորտում իր գործընկեր, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ կոչ անելով «չնստել» ջակուզիում և ավելի շատ ժամանակ տրամադրել Blue Origin ընկերությանը։ Նման առաջարկով նա հանդես է եկել Financial Times-ին տված հարցազրույցում։

«Ես փորձում եմ համոզել նրան ավելի շատ ժամանակ հատկացնել Blue Origin-ին, որպեսզի այս ընկերությունն ավելի լավ զարգանա: Գիտե՞ք, ընկերներիցս մեկը հենց այդպես էլ ասում է, որ նա պետք է ավելի քիչ նստի ջակուզիում և ավելի շատ ժամանակ անցկացնի Blue Origin-ում»,- ասել է գործարարը։

Մասկը նաև կարծում է, որ Բեզոսն ինքն իրեն «չափազանց լուրջ է վերաբերվում»։ SpaceX-ի ղեկավարի խոսքով, տիեզերական արդյունաբերությունում ամեն ինչ որոշում է մանրուքների հանդեպ ուշադրությունը, որը Բեզոսի դեպքում խիստ պակասում է։

«Ինձ թվում է, որ նա (Բեզոսը) մտադիր չէ մտածելու իր ունակությունը ծախսել ինժեներական «մանրուքների» ուսումնասիրման վրա: Բայց չէ որ բանալին հենց մանրուքների մեջ է»,- վստահեցրել է գործարարը:

Ամենից շատ դիտված