Նիդերլանդներում պատվաստման հակառակորդները սկսել են կորոնավիրուս պարունակող ներարկիչներ վաճառել
copy image url

Նիդերլանդներում պատվաստման հակառակորդները սկսել են կորոնավիրուս պարունակող ներարկիչներ վաճառել

Ավելին 3 տարի առաջ - 21:44 15-12-2021

Նիդերլանդներում ոստիկանության խնդրանքով արգելափակել են «կենդանի կորոնավիրուս» վաճառող կայքը, որպեսզի մարդիկ կարողանան հիվանդանալ դրանով։ Գնորդներին առաջարկվել է մի փաթեթ, որը ներառում էր վիրուսով ներարկիչ և PCR թեստ՝ վարակի հաջողությունը ստուգելու համար: Հավաքածուի համար վաճառողները խնդրել են 33,5 եվրո։ Այս մասին հայտնում է տեղական De Telergaaf թերթը։

Կայքի ստեղծողները նշել են, որ գնելով ապրանքը՝ գնորդները գրեթե երաշխավորված կլինեն կորոնավիրուսով հիվանդանալու և QR կոդ ստանալու համար, որը թույլ է տալիս այցելել ցանկացած հասարակական վայր և մասնակցել մշակութային իրադարձության։

Ապրանքի նկարագրության մեջ նրանք հավաստիացրել են, որ ներարկիչը պարունակում է թարմ վիրուսներ՝ ներառյալ COVID-19-ի վերջին շտամներն ու մուտացիաները։ Իհարկե, գաղափարի հեղինակների թիրախային լսարանը պատվաստման հակառակորդներն են։ Միաժամանակ երաշխիքներ չեն տվել, որ կորոնավիրուսով վարակվածը ողջ կմնա։

Ոստիկանությունն այս միտքը համարել է «անխոհեմ»։ Նրանք նշել են, որ նման փորձերի արդյունքում մարդը կարող է ծանր հիվանդանալ, ինչպես նաև վարակել ուրիշներին։

«Յուրաքանչյուր ոք, ով վարակվում է COVID-19-ով, վտանգում է ողջ համայնքի առողջությունը», - ընդգծել է Առողջապահական տեսչության խոսնակ Մարգրիտ Ֆերնհաութը:

Ոստիկանները գտել են կայքի ստեղծողի հետքը և բերման են ենթարկել նրան։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խարդախության մեջ։