Աշխարհն ավելի մեծ մարտահրավերների կբախվի COVID-ից հետո. ԱՀԿ
copy image url

Աշխարհն ավելի մեծ մարտահրավերների կբախվի COVID-ից հետո. ԱՀԿ

Արտաքին 3 տարի առաջ - 11:16 14-12-2021

Կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո մարդկությունը կբախվի ծայրահեղ աղքատության, սովի, անհավասարության, հիվանդությունների, կլիմայի փոփոխության և այլ ճգնաժամերի։ Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Ելույթ ունենալով Առողջության ամրապնդման 10-րդ գլոբալ համաժողովում՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին «խթանել մարդկանց և մոլորակի առողջության ու բարեկեցության վրա հիմնված տնտեսական աճը»:

Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19 համավարակն այն բանի վառ օրինակն է, որ «եթե առողջությունը վտանգի է ենթարկվում, ապա վտանգի է ենթարկվում ամեն ինչ»: Դրանով պայմանավորված նա համաշխարհային հանրությանը կոչ է արել առողջապահությանը վերաբերվել «ոչ թե որպես վատնման, այլ որպես ներդրման՝ մեր ընդհանուր ապագայում»։

«Պետությունների ջանքերի հիմքում պետք է լինի բնակչության բոլոր շերտերի համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը, որը սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության հիմնաքարն է»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։