COVID-19-ից մեծ մասամբ մահանում են չպատվաստվածները. ԱՀԿ
copy image url

COVID-19-ից մեծ մասամբ մահանում են չպատվաստվածները. ԱՀԿ

Արտաքին 3 տարի առաջ - 18:58 21-09-2021

COVID-19-ի ծանր ընթացքի և մահացու ելքերով դեպքերի մեծ մասը տեղի է ունենում չպատվաստված մարդկանց շրջանում: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«(Նրանց շրջանում, ովքեր) կորոնավիրուսով հայտնվում են հիվանդանոցներում և, ցավոք, մահանում են, ճնշող մեծամասնությունը՝ 99%-ը, պատվաստված չէ: Սա մեծ ողբերգություն է»,- ասել է նա:

Հարիսն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ստեղծվել են հոսպիտալացումը, հիվանդության ծանր ընթացքը և մահերը կանխելու համար, և խորհուրդ է տվել պատվաստումների վերաբերյալ հենվել ԱՀԿ-ի և առողջապահության նախարարությունների վեբ կայքերի վրա:

Նրա խոսքով, պետք չէ վստահել չստուգված աղբյուրներին:

Ամենից շատ դիտված