Time-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողներին ճանաչել է տարվա հերոս

Ավելին 3 տարի առաջ - 23:12 13-12-2021

Time ամսագրի խմբագիրներն ընտրել են «Տարվա հերոս 2021» անվանակարգում հաղթողներին։ Դրանք այն գիտնականների անուններն են, ովքեր աշխատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա։

Պատվաստանյութերի ստեղծմանը մասնակցած հետազոտողներից ամսագիրն առանձնացրել է իմունոլոգ Կիզմեկիա Քորբեթին, ամերիկյան CDC կարգավորիչի փոխտնօրեն Բարնի Գրեհեմին, հունգարացի կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայզմանը։ Հրապարակման մեջ նշվում է, որ գիտնականները «բացառիկ կարևոր բեկման են հասել mRNA-ի վրա հիմնված նորարարական և բարձր արդյունավետությամբ պատվաստանյութի բազայի ներդրմամբ»։

«Ամբողջ աշխարհի գիտնականները ստեղծել են պատվաստանյութեր COVID-19-ի դեմ՝ օգտագործելով տարբեր հարթակներ և տեխնոլոգիաներ: Շատ պատվաստանյութեր են պատրաստվել՝ օգտագործելով մեթոդներ, որոնք փոփոխվել են տպավորիչ արագությամբ՝ նոր վիրուսի դեմ պայքարելու համար»,- ասել է Time-ը:

Մեկ տարի առաջ Time-ը տարվա խնամակալ է անվանել այն բժիշկներին, ովքեր աշխատում են «կարմիր գոտիներում» և պայքարում են COVID-19-ի դեմ։ Նրանց թվում առանձնացվել է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին։

Այսօր նաև Time ամսագրի խմբագիրները տարվա մարդ են ընտրել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին։

Ամենից շատ դիտված