«Իմ տղան և ամուսինը «Մարտունի 2-ից» դուրս են եկել ջոկատով, ու կորել են։ Հույս չունեմ նույնիսկ, որ այստեղ կանգնելով ինչ-որ բան կարող եմ փոխել։ Հիմա սպասում ենք Ալեն Սիմոնյանին, որ գերիների վերաբերյալ իր բարբաջանքի մասին հարցեր տանք։ Հենց նոր իշխանական պատգամավոր էր եկել ու խոսում էր երկրաշարժի մասին»,- պատմում է ծնողներից մեկը։
Հենց նոր հայտարարվել է որ 5 հոգով կարող են մտնել ԱԺ։ Այժմ Բաղրամյան փողոցում տեղակայված անցակետի մոտ գերիների ծնողները հերթագրվում են։ Ծնողների մյուս մասը սպասման մեջ է։