Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին համեմատել են «Ծառայության բերումով» հեռուստասերիալի հերոսի և East 17 երաժշտական խմբի անդամ Բրայան Հարվիի հետ՝ հանրության առաջ «ոստիկանություն» գրառմամբ գլխարկով հայտնվելուց հետո։ Ըստ Daily Mail-ի, Բրիտանիայի կառավարության ղեկավարը ցանցի օգտատերերին նաև Պեպպա խոզուկի մասին մուլտսերիալի ոստիկանին է հիշեցրել։
Լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ Ջոնսոնը միացել է Մերսիսայդ կոմսությունում ոստիկանության իրականացրած թմրանյութերի դեմ գրոհին, որից հետո հայտարարել է Անգլիայում և Ուելսում առաջիկա 10 տարում թմրամիջոցների վերահսկման պետական քաղաքականության ծրագրերի մասին:
«Շնորհակալ ենք մեր սերիալի հաջորդ դրվագի լսումների համար հայտ ներկայացնելու համար, բայց մենք գոնե մեկ լավ բարոյական սկզբունքով օժտված կերպար ենք փնտրում և ելույթ, որը հանդիսատեսի շրջանում թեկուզ փոքր-ինչ կասկած կառաջացնի, որ նա հնարավոր է ամբողջությամբ ծախված չէ»,- Twitter-ի իր էջում գրել է «Ծառայության բերումով» սերիալի պրոդյուսեր Ջեդ Մերկուրիոն:
«Նա շատ նման է Պեպպա խոզուկի մասին մուլտսերիալի պանդա ոստիկանին: Փրիթի Փաթել (Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար)՝ երկրորդ դեր»,- Twitter-ում գրել է մեկ այլ օգտատեր։
Համացանցի օգտատերերը հիշել են նաև գլխարկը նման կերպ կրող 1990-ականների հանրահայտ East 17 երաժշտական խմբի անդամ Բրայան Հարվիին։