Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել «քաղաքակրթության կործանումը»
copy image url

Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել «քաղաքակրթության կործանումը»

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 06-12-2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է հունական Լեսբոս կղզի, որտեղ փախստականների ճամբար կա։ Նա այցելել է ճամբար և խոսել Եվրոպայի անտարբերության և շահամոլության մասին։

Ըստ Associated Press-ի, պոնտիֆիկոսը կոչ է արել կանգնեցնել «քաղաքակրթության նավի խորտակումը»: Նա խնդրել է «յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, բոլորիս, հաղթահարել վախի կաթվածը»։ Նրա խոսքով, անտարբերությունը սպանում է, իսկ ցինիկ արհամարհանքը «անhոգ կերպով մահվան է դատապարտում ծայրամասերում գտնվողներին»:

Ֆրանցիսկոս պապը նաև եվրոպացիներին հորդորել է ներգաղթյալների ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը չգցել ուրիշների վրա: Նա դատապարտել է Միջերկրական ծովում ստեղծված իրավիճակը, որտեղ մարդիկ խեղդվում են մաքսանենգների նավակներում՝ փորձելով աֆրիկյան ափից անցնել եվրոպական ափ։

Ամենից շատ դիտված