Հայտնի են Apple Music Awards-ի մրցանակակիրները
copy image url

Հայտնի են Apple Music Awards-ի մրցանակակիրները

Արտաքին 3 տարի առաջ - 18:38 02-12-2021

Apple-ը երրորդ անգամ ներկայացրել է իր ամենամյա Apple Music Award մրցույթի արդյունքները։ Հաղթողների ցուցակը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։

Այս տարի, բացի դասական անվանակարգերից՝ «Տարվա արտիստ», «Տարվա երգի հեղինակ», «Տարվա լավագույն դեբյուտ», «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ալբոմ», հայտնվել է ևս մեկ անվանակարգ՝ «Տարվա տարածաշրջանային արտիստ», որին ընտրել են հինգ երկրներում և տարածաշրջաններում՝ Աֆրիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում: Նշենք, որ մրցանակը շնորհվում է արտիստներին հաշվի առնելով երկու գործոն՝ Apple Music-ի խմբագրության կարծիքը և Apple Music-ում դիտումների քանակը։

Տարվա արտիստ է դարձել The Weeknd-ը։ Տարվա լավագույն դեբյուտ է ճանաչվել 18-ամյա Օլիվիա Ռոդրիգոն։ Նա անմիջապես հաղթող է ճանաչվել մեկ այլ անվանակարգում՝ Տարվա լավագույն ալբոմ, SOUR-ի համար: Իսկ նրա drivers license երգը դարձել է Տարվա լավագույն երգ։ Լավագույն երգի հեղինակ՝ H.E.R. այս երգչին օգնել է ամռանը թողարկված ալբոմը՝ սեփական կոմպոզիցիայով: