ԱՄՆ-ի ֆոնդային բորսան փլուզվել է «օմիկրոնի» մասին հաղորդումների ֆոնին
copy image url

ԱՄՆ-ի ֆոնդային բորսան փլուզվել է «օմիկրոնի» մասին հաղորդումների ֆոնին

Արտաքին 3 տարի առաջ - 12:12 02-12-2021

Ամերիկյան հիմնական ֆոնդային ինդեքսները կտրուկ ընկել են ԱՄՆ-ում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին հաստատված դեպքի մասին հաղորդումների ֆոնին: Այս մասին են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի դեկտեմբերի 1-ի տվյալները։

Սակարկությունների ավարտի պահին Dow Jones արդյունաբերական ինդեքսն իջել է 1.3%-ով, ամերիկյան 500 խոշորագույն ընկերությունների S&P 500 ինդեքսը՝ 1.2%-ով, իսկ Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը՝ 1.8%-ով։

Բացի այդ, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.62%-ով՝ հասնելով 65.13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Էժանացել են նաև ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողների բաժնետոմսերը՝ American Airlines՝ 7.97%, Delta Airlines՝ 7.36%, United Airlines՝ 7.57%։

Բաժնետոմսերի արժեքի անկում է գրանցվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող Moderna ընկերությունում՝ 11.8%։ Միևնույն ժամանակ, Pfizer-ի և Johnson & Johnson-ի արժեթղթերը թանկացել են, համապատասխանաբար, 1.74% և 1.41%-ով։