Վիեննան որոշել է վերսկսել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ երկու աշխատանքային խմբերի աշխատանքը
copy image url

Վիեննան որոշել է վերսկսել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ երկու աշխատանքային խմբերի աշխատանքը

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 30-11-2021

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի սահմանափակման թեմայով հանդիպման մասնակիցները պայմանավորվել են աշխատել պայմանավորվածությունների կատարման և բանակցությունների նախորդ փուլից մնացած հարցերի արագ լուծման ուղղությամբ, հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Շեշտվում է որքան հնարավոր է շուտ արդյունքի հասնելու ցանկությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել պատժամիջոցների և միջուկային հարցերի շուրջ երկու փորձագիտական ​​խմբերի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, բանակցությունների մեկնարկը մասնակիցների կողմից գնահատվում է որպես դրական և կառուցողական՝ ներշնչելով որոշակի լավատեսություն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։