Նիդեռլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է խստացնում կարանտինը
copy image url

Նիդեռլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է խստացնում կարանտինը

Արտաքին 3 տարի առաջ - 14:38 27-11-2021

Նիդեռլանդներում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, գրում է AFP-ն։

Ժամը 17:00-ից մինչև 5:00-ն փակ կլինեն ոչ առաջին անհրաժեշտության խանութները, ռեստորանները, բարերը և մշակութային օբյեկտները։ Սուպերմարկետները կաշխատեն մինչև ժամը 20:00-ն։ Դպրոցները կշարունակեն գործել:

Նոյեմբերի 28-ից երեք շաբաթով նոր սահմանափակումներ կմտցվեն։

Երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք՝ չնայած այն հանգամանքին, որ մեծահասակների մոտ 85%-ը պատվաստված է։ Ընդ որում, վերակենդանացման բաժանմունքում է հայտնվում չպատվաստվածների ավելի քան 70%-ը։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ իրականացված երկու չվերթների 600 ուղևորներից 85-ը վարակված է եղել կորոնավիրուսով։

Այժմ պարզվում է, թե արդյոք նրանք վարակվել են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված նոր վտանգավոր «օմիկրոն» շտամով։

Ամենից շատ դիտված